Կանոնադրություն
«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝
(նախկին անվանումը` «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային
կազմակերպություն), (այսուհետ` Կազմակերպություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու
մասին» N 534-Ն որոշման համաձայն:
- Կազմակերպությունը հանդիսանում է ՀՀ Կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային
ծառայության «Կենտրոնական բաժանմունք» պետական հիմնարկի (հաշվառված` 13.10.1999թ., հաշվառման
համար` 271.0098, վկայական` Բ 004715,), «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն»
(գրանցման համար` 29.210.02014, ՀՎՀՀ 05501723) և «Սեյսմիկ պաշտպանության հարավային
ծառայություն» (գրանցման համար` 27.210.01161, ՀՎՀՀ 09409381) պետական ոչ առևտրային
կազմակերպություների իրավահաջորդը` փոխանցման ակտերի համապատասխան: Միացման ձևով
վերակազմակերպումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի
15-ի N 672-Ն որոշման համաձայն:
- Կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային` իրավաբանական անձի
կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպություների մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին»
օրենքների սույն կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա և դրանցում նախատեսված կարգով
ու սահմանված հիմքերով ձեռք է բերում ու իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված իր
խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:
- Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության
կառավարության:
- Կազմակերպության լիազոր պետական մարմինն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի
նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):
- Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ծախսերի ու եկամուտների նախահաշիվ, բանկային
հաշիվ:
- Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն, ռուսերեն,
անգլերեն անվանումներով կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, ինչպես նաև կարող է ունենալ
խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
- Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների
համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու
իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային պարտականություններ, դատարանում հանդես գալ
որպես հայցվոր կամ պատասխանող:
- Կազմակերպության անվանումն է`
- հայերեն լրիվ` «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային
կազմակերպություն.
- հայերեն կրճատ` «ՍՊՏԾ» ՊՈԱԿ.
- ռուսերեն լրիվ` ”Региональная служба сейсмической защиты” Государственная
некоммерческая организация.
- ռուսերեն կրճատ` ”РССЗ” ГНКО.
- անգլերեն լրիվ` ’’Regional Survey for Seismic Protection’’ State Non Commercial
Organization.
- անգլերեն կրճատ` ’’RSSP’’ SNCO:
- Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ծիծեռնակաբերդի
խճուղի 8/1:
2.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
- Կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակն է` պետության և հասարակության
սեյսմիկ անվտանգության ապահովմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների
իրականացումը:
- Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
- սեյսմիկ վտանգի և ռիսկի մոնիթորինգի իրականացումը.
- տարածքների սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված այլ երկրորդային վտանգների գնահատումը.
- հարուցված սեյսմիկության մակարդակի գնահատումը.
- սեյսմիկ ռիսկի գնահատումը.
- հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների խոցելիության գնահատումը.
- սեյսմիկ ռիսկի նվազեցումը.
- սեյսմիկ պաշտպանության ոլորտում, բնակչության իրազեկության և պատրաստվածության
բարձրացումը.
- պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը սեյսմիկ
ռիսկի կառավարմանը:
- Կազմակերպությունն իր նպատակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ
սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
- սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական
ուղղությունների
մշակման աշխատանքներին մասնակցությունը․
- սեյսմիկ պաշտպանության բնագավառի իրավական կարգավորման և զարգացման աշխատանքներին
մասնակցությունը․
- իր գործունեության ոլորտում օտարերկրյա պետությունների համապատասխան
ծառայությունների և
միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումը․
- Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմոշրջանացման, նրա խիտ բնակեցված շրջանների,
հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների տարբեր մասշտաբների
սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի քարտեզները լիազոր մարմնի հաստատմանը
ներկայացնելը․
- իր իրավասության սահմաններում սեյսմակայուն շինարարության նորմերի մշակմանը
մասնակցությունը․
- սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով իր իրավասության սահմաններում քաղաքաշինության,
բնակչության տարաբնակեցման, հանրապետության տնտեսության ճյուղերի սոցիալ-տնտեսական
զարգացման հեռանկարային ծրագրերի մշակմանը մասնակցությունը.
- ուժեղ երկրաշարժի դեպքում հատուկ և կարևորագույն նշանակության oբյեկտների
աշխատանքների
անվտանգ դադարեցման տեխնիկական ու կազմակերպչական լուծումների մշակմանն ու
ներդրմանը
մասնակցությունը.
- սպասվող կամ տեղի ունեցած երկրաշարժի գոտում մասնագիտացված հետազոտությունների
իրականացման կազմակերպումը.
- Հայաստանի Հանրապետության և սահմանակից պետությունների տարածքներում երկրաշարժերի
ու
սեյսմիկ վտանգի մասին սահմանված կարգով նախարարին ընթացիկ տեղեկության հաղորդումը.
- Հայաստանի Հանրապետության տարածքում ու նրանից վտանգավոր հեռավորության վրա
հնարավոր
ուժեղ երկրաշարժի սպառնալիքի վերաբերյալ նախարարին հաղորդումը.
- ընթացիկ սեյսմիկ իրավիճակի և բնակչության վարքի կանոնների մասին սահմանված կարգով
մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով բնակչությանը պարբերաբար
տեղեկացումը.
- սեյսմիկ պաշտպանության բնագավառում գիտահետազոտական ծրագրերի մշակման և դրանց
արդյունքների ներդրման գործընթացին մասնակցությունը.
- սեյսմիկ պաշտպանության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը.
- սեյսմիկ պաշտպանության բնագավառում գիտական հիմնավորված մեթոդների մշակման ու
կիրառման
ապահովումը.
- սեյսմիկ դիտարկումների ազգային ցանցի զարգացման և կատարելագործման աշխատանքների
ապահովումը.
- սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման նպա¬տակով տվյալների
բազայի
ստեղծման ու դրա զարգացման աշխատանքների իրականացումը.
- երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքներին մասնակ-ցությունը.
- հատուկ, կարևորագույն նշանակության oբյեկտների խոցելիության գնահատ¬մանը
մաս¬նակցությունը.
- վաղ ահազանգման համակարգի ստեղծմանը մասնակցությունը:
- Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակներն են՝
- սեյսմիկ շրջանացման (ընդհանուր սեյսմոշրջանացում, մանրամասն սեյսմոշրջանացում և
սեյսմոմիկրոշրջանացում) աշխատանքներ․
- սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքներ․
- հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների խոցելիության գնահատում.
- շինարարական կոնստրուկցիաների, նյութերի ու մոդելների լաբորատոր փորձարկումներ`
շենքերի
և շինությունների սեյսմակայունության ապահովման նպատակով.
- նորագույն տեխնոլոգիաներով շենքերի սեյսմակայունության բարձրացման նախագծերի
մշակում.
- տիպային բնակելի շենքերի մոնիթորինգի իրականացում` սեյսմաչափիչ կայանների
կիրառմամբ.
- դաշտային երկրաբանա-երկրաֆիզիկական հետազոտական գործունեություն.
- բնակչության տարբեր շերտերի սեյսմիկ պաշտպանության հիմնադրույթների ուսուցումը:
3․ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
- Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը,
կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը և գործադիր մարմինը:
- Հիմնադիրն ունի Կազմակերպության գործունեությանն ու կառավարմանը վերաբերող ցանկացած հարց
վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
- Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
- Կազմակերպության հիմնադրումը.
- Կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ նրա կողմից
իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
- Կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
- օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
- Նախարարությունն իրականացնում է Կազմակեպության ընդհանուր կառավարումը, ապահավում նրա
բնականոն
գործունեությունը և օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրանց
չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։
- Լիազոր պետական մարմնի լիազորություններն են`
- Կազմակերպության սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը
պատկանող գույքի կազմի հաստատումը.
- Կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.
- Կազմակերպության կանոնադրության հաստատումը և կանոնադրության մեջ փոփոխությունների
կատարումը.
- Կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի
հաստատումը
- Կազմակերպության տնoրենի պաշտոնի նշանակումը և ազատումը.
- Կազմակերպության հաստիքացուցակի, պահպանման տարեկան ծախսերի նախահաշվի հաստատումը,
տնoրենի վարձատրության, ինչպես նաև Կազմակերպության շահույթի հաշվին աշխատողների
լրացուցիչ վարձատրության (հավելավճար, պարգևատրում և այլն) չափերը և պայմանները
որոշելը.
- Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
- Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի և Կազմակերպության տնoրենի՝
Հայաստանի Հանրապետության oրենսդրության պահանջներին հակասող որոշումները,
հրամանները,
հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած
ճանաչելը.
- Կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության
իրականացումը.
- Կազմակերպությանն ամրացված պետական սեփականության oգտագործման և պահպանության
նկատմամբ
վերահսկողության իրականացումը.
- Կազմակերպության գույքի oտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն
տալը.
- Կազմակերպության տարեկան աշխատանքային պլանների և հաշվետվությունների (մասնագիտական
և
ֆինանսական) հաստատումը.
- Օրենքով և հիմնադրի որոշումներով նախատեսված այլ գործառույթների իրականացումը:
- Իրականացնում է օրենսդրությամբ չհակասող և Կազմակերպության կառավարման այլ
մարմիններին
չվերապահված այլ լիազորություններ։
- Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) իր
գործունեության ընթացքում իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների
մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով և սույն կանոնադրությամբ նախատեսված
լիազորություններ:
- Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից, որոնցից`
- մեկը Կազմակերպության կոլեկտիվի անդամ է, որին ընտրում է Կազմակերպության կոլեկտիվի
ընդհանուր ժողովը.
- երեքը լիազորված պետական մարմնի համակարգի ծառայողներ են.
- մեկը գիտական հաստատությունների ներկայացուցիչ է, որին, համաձայնությամբ նշանակում
է
լիազոր մարմինը:
- Խորհրդի կազմը հաստատում է լիազորված պետական մարմինը` երեք տարի ժամկետով:
- Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամներից:
- Խորհրդի իրավասություններն են`
- լիազոր մարմին` Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների
վերաբերյալ
առաջարկություններ ներկայացնելը.
- լիազոր մարմնի տնoրենի նշանակման, նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրի
հաստատման,
նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, վարձատրության կարգի և պայմանների
վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
- Կազմակերպության տնoրենի նկատմամբ ընթացիկ վերահսկողության իրականացումը.
- հիմնադրի կողմից սահմանված կարգով Կազմակերպության շահույթի տնօրինման
ուղղությունների
սահմանումը.
- Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.
- Խորհրդի նախագահի ընտրությունը, իր աշխատակարգի հաստատումը.
- լիազոր մարմնին Կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ
առաջարկություններ ներկայացնելը.
- տնoրենի հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը.
- Կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը հաստատելը.
- Կազմակերպության կառուցվածքին, ինչպես նաև Կազմակերպության ստորաբաժանումների
կանոնադրություններին համաձայնություն տալը:
- Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
- իր դիմումի համաձայն.
- ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.
- օրենքով սահմանված այլ դեպքերում:
- Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է՝ պահպանելով սույն
կանոնադրության 19-րդ կետով սահմանված համամասնությունները:
- Խորհրդի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ:
- Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն չորս անգամ: Դրանք համարվում են իրավազոր`
խորհրդի 3 անդամի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի
անդամների
ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Խորհուրդը դրա մասին այլ որոշում չի
ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են Խորհրդի 2 անդամի, լիազորած պետական մարմնի և
(կամ)
գործադիր մարմնի առաջարկությամբ:
- Խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Խորհրդի նիստերից
բխող հանձնարարականների կատարմանը հետևում է Խորհրդի նախագահը:
4.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ
- Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմինը տնօրենն
է,
որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազոր պետական մարմինը:
Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի ու լիազորված
պետական
մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների
սահմաններում
ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ
իրավական ակտերի, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության
և
կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
- Կազմակերպության տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է
լիազորված պետական մարմնի ղեկավարը:
- Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝
բացի
գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:
- Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով
Կազմակերպությանը
և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Կազմակերպության տնօրենի լիազորությունների
դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունը
չկատարելու
համար:
- Կազմակերպության տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազոր պետական մարմնի` Հայաստանի
Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու
հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
- Կազմակերպության տնօրենի պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրան նշանակած մարմնի գրավոր
որոշմամբ
այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:
- Կազմակերպության տնօրենը`
- առանց լիազորագրի հանդես է գալիս Կազմակերպության անունից, ներկայացնում դրա շահերը
և
կնքում գործարքներ.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի
որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է
Կազմակերպության
գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
- տալիս է Կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև
վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
- աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է Կազմակերպության աշխատողներին, նրանց
նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
- բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ, այդ թվում` արտարժութային.
- կատարում է աշխատանքների բաշխումն իր տեղակալների միջև.
- նախքան հաստատելը` խորհրդի համաձայնեցմանն է ներկայացնում Կազմակերպության
կառուցվածքը.
- սահմանում է Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների
կանոնադրությունները`
համաձայնեցնելով խորհրդի հետ.
- հաստատում է Կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների
կանոնադրությունները համաձայնեցնելով խորհրդի հետ.
- նշանակում է Կազմակերպության տնօրենի տեղակալին (տեղակալներին), հիմնարկների,
մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարներին, նրանց տալիս համապատասխան
լիազորություններ.
- օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում
արձակում
է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում
դրանց
կատարումը.
- կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի շրջանակներում, լիազոր մարմնի միջոցով
ապահովում
է երկկողմ և բազմակողմ համագործակցություն հանրապետության ու օտարերկրյա
կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ (կադրերի պատրաստում ու
վերապատրաստում, փորձի փոխանակման նպատակով մասնագետների փոխայցելություններ,
գիտական
խորհրդակցությունների կազմակերպում ու դրանց մասնակցություն և այլն).
- պետության անունից՝ օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով
վարձակալության է
հանձնում Կազմակերպության ամրացված գույքը.
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կառավարման այլ
մարմինների չվերապահված այլ լիազորություններ:
- Կազմակերպության տնօրենը գիտության ու տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների
վերաբերյալ
առաջարկությունները քննարկելու և համակարգում գիտականորեն հիմնավորված միասնական
գիտատեխնիկական
քաղաքականություն իրականացնելուն վերաբերող հանձնարարականներ մշակելու նպատակով կազմավորում
է
գիտատեխնիկական խորհուրդ` խորհրդակցական մարմնի կարգավիճակով:
Գիտատեխնիկական խորհրդի կազմում ընդգրկվում են
սեյսմոլոգիայի,
երկրաֆիզիկայի, երկրաբանության, ռիսկերի կառավարման բնագավառներում ճանաչում ունեցող
գիտնականներ ու առաջատար մասնագետներ, ինչպես նաև Կազմակերպության կառուցվածքային
ստորաբաժանումների ղեկավարներ: Գիտատեխնիկական խորհուրդը ղեկավարում է Կազմակերպության
տնօրենը:
- Գիտատեխնիկական խորհուրդը`
Գիտատեխնիկական խորհուրդն իր լիազորության սահմաններում քննարկում և առաջարկություններ
է
ներկայացնում`
- Կազմակերպության կանոնադրության վերաբերյալ.
- Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների, համալիր ծրագրերի,
առաջադրված խնդիրների իրականացման ձևերի ու միջոցների վերաբերյալ.
- պլանների և ծրագրերի վերաբերյալ` ելնելով Կազմակերպության հիմնական խնդիրներից և
նպատակներից.
- առաջավոր փորձի տարածման միջազգային համագործակցության զարգացման վերաբերյալ.
- աշխատողների որակավորման բարձրացման, այդ թվում՝ գիտական աստիճան հայցողների
թեմաների
հաստատման, ատենախոսությունների քննարկման ու պաշտպանության ներկայացման և
խրախուսման
վերաբերյալ.
- նոր դիտակայանների, ժամանակավոր դիտակետերի բացման, անարդյունավետ դիտակայանների
փակման
և դիտարկումների ցանցի արդիականացման, օպտիմալացման վերաբերյալ։
5.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
- Կազմակերպության գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության
կառավարությունը սեփականության իրավունքով Կազմակերպությանն է հատկացնում անհրաժեշտ գույք`
սարքեր, սարքավորումներ, մեքենաներ, գործիքներ և գույքի այլ տեսակներ:
- Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է դրա հիմնադրման ժամանակ հիմնադրի կողմից
Կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքից, որը հետագայում կարող է
համալրվել
Կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքով, ինչպես նաև հիմնադրի կողմից
սեփականության իրավունքով Կազմակերպությանը հանձնվող գույքով:
- Կազմակերպությունը իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը
համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության
իրավունքով իրեն պատկանող գույքը:
- Հիմնադիրը սեփականության իրավունքով Կազմակերպությանը պատկանող գույքի նկատմամբ չունի
իրավունքներ՝ բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
- Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է Կազմակերպությունը:
- Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում՝ միայն դատական կարգով:
- Կազմակերպության սեփականության ձևավորման աղբյուրներն են`
- Կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնված գույքը.
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սահմանված կարգով հատկացվող
սուբսիդիաները.
- Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական
անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական ու
նպատակային,
ինչպես նաև կտակված գույքը.
- ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները:
- Հիմնադրի կողմից Կազմակերպությանը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է
ամրացվել ցանկացած գույք:
- Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից Կազմակերպությանը ամրացված գույքը:
- Կազմակերպությունը իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքն
օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
Կազմակերպությունը իրավունք ունի պետության անունից՝ օրենքով սահմանված կարգով
վարձակալության
հանձնելու իրեն ամրացված գույքը: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում Կազմակերպության
ստացած եկամուտները նրա սեփականությունն են: Ամրացված գույքի օգտագործման ընթացքում
առաջացած
անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
- Հիմնադրի կողմից գույքը Կազմակերպությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի
նկատմամբ հիմնադրի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
- Կազմակերպությունը ֆինանսավորվում է`
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
- միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցներից.
- ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:
Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել Հայաստանի
Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման չափերի նվազեցմանը:
- Կազմակերպության եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով
հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:
- Կազմակերպության տարեկան ծախսերը պլանավորվում և իրականացվում են հետևյալ ուղղություններով`
- Կազմակերպության ընթացիկ ծախսեր.
- Կազմակերպության պահպանման ծախսեր:
- Կազմակերպության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը
կարող է
ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ հիմնադրի կողմից ընտրված անկախ աուդիտորի կամ Հայաստանի
Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
- Կազմակերպության հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու
նպատակ
չհետապնդող կազմակերպությունների համար օրենքով նախատեսված կարգով և չափով:
- Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում
է
օրենքով նախատեսված` իր կանոնադրական նպատակներին համապատասխան հետևյալ ուղղություններով`
- աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի, սարքավորումների և նյութերի
ձեռքբերումով.
- աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների
և
նյութական օգնությունների միջոցով.
- սեյսմիկ ռիսկերի նվազեցումով.
- Կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական
միջոցների
ձեռքբերումով.
- օրենքով նախատեսված այլ ուղղություններով:
6․ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
- Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում,
վերակազմավորում) հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով
սահմանված կարգով:
- Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել և լուծարվել՝ միայն օրենքով
սահմանված դեպքերում և կարգով:
- Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և
պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
- Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական
օրենսգրքով սահմանված կարգով:
Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
- Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո դրամական
միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ այլ գույքը
սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության,
բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: