ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Տնօրեն

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Սոս Սամվելի Մարգարյան


Ծնվել է 1978 թ Հայաստանի Հանրապետությունում՝ Կապան քաղաքում։

 

Կրթությունը

 

1985-1991 թթ՝ Կապանի թիվ 3 ռուսական միջնակարգ դպրոց,

1991-1995 թթ՝ Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոց,

1995-2001 թթ՝ Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի բակալավրիատ և մագիստրատուրա։ Ստացել է «Երկրաֆիզիկա» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան։

2001-2004 թթ՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտ։ Ստացել է  «Երկրաբանական գիտությունների թեկնածու» գիտական աստիճան:

 

Աշխատանքային գործունեությունը

 

1997 թ ընդունվել է ՀՀ կառավարությանն առընթեր «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն»՝ որպես կրտսեր մասնագետ։

2001-2002 թթ՝ գլխավոր սեյսմոլոգ ՍՊԱԾ հարավային բաժանմունքում։

2002-2005 թթ՝ սեյսմոլոգիայի բաժնի վարիչ ՍՊԱԾ կենտրոնական բաժանմունքում (ՍՊԱրմԾ)։

2005-2007 թթ՝ հրավիրված գիտաշխատող Ճապոնիայի սեյսմոլոգիայի և ինժեներային սեյսմոլոգիայի միջազգային ինստիտուտում։

2008-2009 թթ՝ ավագ գիտաշխատող Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կիրառական երկրաբանության լաբորատորիայում։

2009-2010 թթ՝ երկրաբանության բաժնի վարիչ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում։

2010 թ նշանակվել է սեյսմիկ վտանգի գնահատման համալիր կետրոնի պետ։ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում։  

2011-2014 թթ՝ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ,

2014-2018 թթ՝ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն,

2018-2021թթ՝ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար,

2021թ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն։

2023թ ապրիլից զբաղեցնում է ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։ 

 

Վերապատրաստումներ

 

2000-2001 թթ մասնակցել է Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպված վերապատրաստման կուրսերին։

2016  թվականից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներից է։

 

Գիտական գործունեությունը

 

Մասնակցել է մի  շարք ազգային և միջազգային հետազոտական նախագծերի: Հեղինակ և համահեղինակ է տարբեր ոլորտային գրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների։ Հրատարակել է տասնյակ գիտական հոդվածներ։

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

 

 

Կոնտակտային տվյալներ


Ընդունարան՝  060-37-22-43

Էլ փոստ` [email protected]