ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչություն

Պետ`Սյուզաննա Վարդազարի Կակոյան 

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն (ԲՏԱՎ) իրականացնում է բնակչության տարբեր շերտերի սեյսմիկ պաշտպանության հիմնադրույթների ուսուցում․

  • Երևան քաղաքի և ՀՀ 10 մարզերի դպրոցներում, մանկապարտեզներում և ամառային ճամբարներում «Սեյսմապաշտպանության» թեմայով ուսուցման, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման աշխատանքներ:
  • Ուժեղ երկրաշարժերի պատրաստվածության բնագավառում ուսուցիչների և դասավանդող անձնակազմի իրազեկվածության բարձրացման աշխատանքներ:
  • «Սեյսմապաշտպանության» թեմայով տարհանում վարժանքների, սեմինարների, խաղ վիկտորինաների, սպորտային և շարժական խաղ-վիկտորինաների կազմակերպում
  • Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների վերաբերյալ դասընթացներ:
  • Համայնքների բնակիչների համար «Սեյսմապաշտպանության» թեմայով իրազեկվածության բարձրացման աշխատանքներ։
  • Կազմակերպություններում, սպասարկման ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություններում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառի վերաբերյալ սեմինարների, տարհանում վարժանքների կազմակերպում:
  • Ճանաչողական շրջայցերի կազմակերպում ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի Գառնիի երկրաֆիզիկական դիտարան, որտեղ 1991 թվականից տեղակայված է համաշխարհային սեյսմոլոգիական ցանցի մաս կազմող IRIS/GNI սեյսմիկ կայանը` սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման, սեյսմիկ վտանգի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման և ազգային դիտացանցի աշխատանքների առանձնահատկություններին ու արդի հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
  • Բնակչության իրազեկվածության բարձրացման նպատակով ԶԼՄ-ներում, հրապարակումների և հաղորդումների իրականացում:
  • Հատուկ կարիքներ ունեցող անձանց սոցիալական ներառման նպատակով՝ տուն ինտերնատներում, հատուկ դպրոցներում սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում, ուսումնական տարհանում վարժանքների կազմակերպում, մեթոդական նյութերի տրամադրում:
  • Բնակչության ուսուցման և սոցիալ հոգեբանական խոցելիության բնագավառում համաշխարհային փորձի վերլուծություն և տեղայնացում:
  • Բնակչության տարբեր տարիքային խմբերի իրազեկվածության բարձրացման նպատակով սեյսմապաշտպանության բնագավառի մեթոդական նյութերի ստեղծում: