ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչություն

Պետ` Անի Համբարձումի Գևորգյան 

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչությունն (ՍՎԳՀՎ) իրականացնում է ՝

  • Սեյսմիկ վտանգի և ռիսկի մոնիթորինգ:
  • Շուրջօրյա օպերատիվ հերթապահություն։
  • Դիտակայաններից երկրաֆիզիկական և երկրաքիմիական տվյալների ստացում, վերլուծություն, բազայի համալրում։ Առանձին պարամետրերով սեյսմածին անոմալիաների վիճակագրության ուսումնասիրում: Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատում:
  • Երկրաքիմիական դիտակայաններից ստացված ջրանմուշների անալիտիկ չափման աշխատանքներ:
  • Ընթացիկ սեյսմիկ ռեժիմի վերլուծություն։
  • ՀՀ տարածքի և բնակավայրերի սեյսմիկ ռիսկի բաղադրիչների մասին տվյալների բազայի լրացում, սեյսմիկ ռիսկի գնահատում և քարտեզագրում:
  • Մասնակցություն միջազգային համաժողովներին, գիտաժողովներին և վերապատրաստման դասընթացներին:
  • «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ։
  • «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ գործառույթներ։