Կառուցվածքների սեյսմակայունության վարչություն
Պետ` Զավեն Մամիկոնի Խլղաթյան
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնը (ԿՍԿ) Հայաստանի տարածքի և Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի շրջանակներում իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները`
- Սպասվող ուժեղ երկրաշարժերի դեպքում հնարավոր էպիկենտրոնային գոտում շենքերի և կառույցների ավերվածությունների նախնական գնահատում: Իրականացնում է ՀՀ տարածքում տեղի ունեցած երկրաշարժերի մակրոսեյսմիկ հետազոտություններ:
- Սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների խոցելիության գնահատում:
- ՀՀ քաղաքների և բնակավայրերի սեյսմիկ ռիսկի տվյալների բազաների ստեղծում:
- Գոյություն ունեցող շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման նոր տեխնոլոգիաների մշակում, կատարելագործում, փորձարկում և իրականացում::
1991թ. սկսած կենտրոնի կողմից կատարվել են սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության մի շարք օբյեկտների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատում։