
Ուղեցույցներ հանրային տրանսպորտի վարորդների և ուղևորների համար
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կարող եք երկրաշարժի ժամանակ ճիշտ քայլերով օգնել ինքներդ ձեզ ու դիմացինին։
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունը մշակել է սեյսմապաշտպանության թեմայով իրազեկման նոր ձևաչափ հանրային տրանսպորտի վարորդների և ուղևորների համար։
Գործելակերպի ուղեցույցները ներկայացնում են երկրաշարժի ժամանակ տրանսպորտային միջոցի կայանման խնդիրները, մեքենայում մնալու կամ տարահանվելու կարգը՝ կախված հանգամանքներից, տարահանման համար առավել անվտանգ վայրերը, տրանսպորտային միջոցում առկա առաջին անհրաժեշտության իրերի ցանկը և այլն։
Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակում ուղեցույցները QR կոդի տեսքով շուտով կփակցվեն տրանսպորտային պարկի բոլոր մեքենաների սրահներում։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ