Սեմինար-քննարկում Ալավերդու համայնքապետարանում
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ՝ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանում կայացել է սեյսմապաշտպանության և սեյսմիկ ռիսկի նվազեցման թեմայով սեմինար-քննարկում։
Զեկույցներով հանդես են եկել գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը, բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Սեխպոսյանը և կառուցվածքների սեյսմակայունության բաժնի պետ Սերգեյ Թաթոյանը։
Անձնակազմի հետ քննարկվել են տվյալ տարածաշրջանին բնորոշ սեյսմիկ վտանգները և ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ սեյսմազինվածության բարձրացման վերաբերյալ հարցեր։
Հանդիպմանը հաջորդել է սեյսմապաշտպանության թեմայով ուսուցում Ալավերդու պետական քոլեջի սաների և մանկավարժների համար։
Լուսանկարները՝ Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի