ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Երկրաշարժից պաշտպանվելու ուղեցույցներ՝ Երևանի հանրային տրանսպորտում

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության և Երևանի քաղաքապետարանի համագործակցության շրջանակում՝ մայրաքաղաքի տրանսպորտային պարկի մեքենաներում QR ձևաչափով արդեն փակցվում են վարորդների և ուղևորների համար նախատեսված ուղեցույցները, որոնք ներկայացնում են հանրային տրանպորտից օգտվողների անվտանգության կանոնները երկրաշարժի ժամանակ։

Ուղեցույցները մշակել են բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները։

Ուղեցույցների միջոցով բնակչությունը կարող է ծանոթանալ երկրաշարժի ժամանակ տրանսպորտային միջոցի կայանման խնդիրներին, մեքենայում մնալու կամ տարահանվելու կարգին, տարահանման համար առավել անվտանգ վայրերին, տրանսպորտային միջոցում առաջին անհրաժեշտության իրերի պարտադիր ցանկին։



Լուսանկարերն ու տեսանյութը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ