
Հունիսի 26 -հուլիսի 2․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 3 երկրաշարժ՝ Հայաստանում
Հունիսի 26-ից հուլիսի 2-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 3 երկրաշարժ՝
• Հունիսի 27-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Սպիտակ քաղաքում, ինչպես նաև Լեռնապատ, Արջուտ, Արևշող, Դարպաս և Գոգարան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
• Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
• Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք՝ 2 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ՝
• Հունիսի 27-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ,
• Հունիսի 27-ին Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 14 կմ հարավ՝ 3-4 բալ ուժգնությամբ,
• Հունիսի 30-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս՝ 5 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզում՝ 4 բալ, Վայոց Ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
• Հուլիսի 2-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 34 կմ արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ։ Հունիսի 27-ին սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ֆիլիպինների Սարանգանի քաղաքից 67 կմ արևելք՝ 6.1 մագնիտուդով, իսկ հունիսի 28-ին Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում` Սկոտյա ծովի տարածքում՝ 6.4 մագնիտուդով։
Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: