ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սպորտային խաղ-վիկտորինա՝ Երևանի N 161 դպրոցում

Երևանի Գարեգին Նժդեհի անվան N 161 հիմնական դպրոցում անցկացվել է սեյսմապաշտպանության թեմայով սպորտային և շարժական խաղ-վիկտորինա` ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության նախաձեռնությամբ։ Մրցույթը գնահատել են բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետի տեղակալ Աիդա Ավետիսյանը, մեթոդական բաժնի պետ Լիլիթ Ստեփանյանը, ուսումնական բաժնի պետ Գոհար Արամյանն ու գլխավոր մասնագետ Անի Արամյանը։

3 թիմերը հավաքել են առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ, ցուցադրել պայմանական երկրաշարժի դեպքում փլատակներում գործելու հմտություններ։ Առաջատար է դարձել «Անպարտելիք» թիմը։ Ավագ Համլետ Պետրոսյանի խոսքով՝ պարապմունքների ժամանակ շատ բան են սովորել և հաղթել լավ թիմային աշխատանքի շնորհիվ։

Դպրոցի տնօրեն Լիլիթ Մկրտչյանը կարևորեց սեյսմիկ անվտանգության գործնական հմտությունների բարելավումը, քանի որ դպրոցում ձևավորվում է գիտակ ու պատրաստված երեխաների մի խումբ, որոնք արտակարգ իրավիճակում կարող են օգնել մյուսներին։


Տեսանյութն ու լուսանկարները՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ