ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Հուլիսի 17-23․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում

Հուլիսի 17-23-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ հուլիսի 20-ին Սևան քաղաքից 10 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

• հուլիսի 18-ին Վրաստանում՝ Գուրջաանի քաղաքից 37 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,

• հուլիսի 22-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 8 երկրաշարժ։ Հուլիսի 20-ին սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Կամչատկայի մարզի Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 125 կմ և 129 կմ արևելք՝ համապատասխանաբար 6.6 և 7.4 մագնիտուդով: Երկրաշարժերին հետևել են 5 և ավելի մագնիտուդով 39 երկրաշարժ, որոնցից չորսն ունեցել են 6.6, 6.6, 6.1 և 6.1 մագնիտուդ: Նույն օրը 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգի Սենդ Փոյնթ քաղաքից 75 կմ հարավ-արևելք: Հուլիսի 23-ին Ինդոնեզիայի Պալու քաղաքից 285 կմ հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.3 մագնիտուդ:


Կազմեց ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։