ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի նոյեմբերի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:49 (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։49), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41․08⁰ և արևելյան երկայնության 43.89⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 4-5 բալ ուժգնությամբ։