ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Մարտի 5-11․ 2 և ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ՝ Հայաստանում

Մարտի 5-11-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ՝ մարտի 5-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ՝

📍մարտի 5-ին Իրանում՝ Սալմաս քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ,

📍մարտի 9-ին Վրաստանում՝ Գուրջաանի քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք՝ 5 բալ ուժգնությամբ,

📍մարտի 10-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 2 կմ արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ մարտի 6-ին Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում՝ Սողոմոնյան Կղզիների տարածքում՝ 6.3 մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:


Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։