Ապրիլի 16-22․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում
Ապրիլի 16-22-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ՝ ապրիլի 20-ին Բավրա գյուղից 17 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ՝ ապրիլի 13-ին Իրանի Խոյ քաղաքից 45 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝
📍 ապրիլի 16-ին Կերմադեկ կղզեխմբի տարածքում՝ 6.0 մագնիտուդով,
📍 ապրիլի 19-ին Սամոայի Ապիա մայրաքաղաքից 239 կմ դեպի հարավ-արևմուտք՝ 6.1 մագնիտուդ,
📍 ապրիլի 20-ին Ճապոնիայի Իվատե պրեֆեկտուրայի Միյակո քաղաքից 97 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 7.4 մագնիտուդով:
Երկրաշարժին հետևել է 5 և ավելի մագնիտուդով 10 երկրաշարժ: Երկրաշարժից առաջացել են մինչև 80 սմ բարձրությամբ ցունամիի ալիքներ, իսկ առնվազն 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։