ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 11։42 (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։42), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2.1 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, ինչպես նաև Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ: