ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Օգոստոսի 6-12․ Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Օգոստոսի 6-12-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ՝

📍օգոստոսի 8-ին Թուրքիայի Սարիղամիշ քաղաքից 46 կմ հարավ-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,

📍օգոստոսի 9-ին Վրաստանի Գուրջաանի քաղաքից 17 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ,

📍օգոստոսի 10-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Թովուզ քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ,

📍օգոստոսի 10-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք՝ 5 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Սոթք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր և Ծովինար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍Օգոստոսի 10-ին Կոլումբիայի Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել Պալմար բնակավայրում՝ Բոգոտայից 400 կմ դեպի արևմուտք՝ 7․4 մագնիտուդով։ Երկրաշարժի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ և զոհեր։ Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն։

📍 Օգոստոսի 12-ին Հարավային Սանդվիչյան կղզիներում՝ 6․0 մագնիտուդով։


ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչություն