ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Օգոստոսի 20-26․Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Օգոստոսի 20-26-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍օգոստոսի 21-ին Թուրքիայի Սարիղամիշ քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,

📍օգոստոսի 24-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Սիզավետ գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ՝

📍Օգոստոսի 20-ին Պերուի Կորակորա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս՝ 6․7 մագնիտուդով։ Կան տուժածներ և վնասված շինություններ։

📍Օգոստոսի 22-ին Հարավային Ատլանտիկայում՝ Շոտլանդական ծովում՝ 6․2 մագնիտուդով։

📍 Օգոստոսի 23-ին Ճապոնիայի Հոկայդո կղզու ափերի մոտ՝ Օբիհիրո քաղաքից 123 կմ դեպի հարավ՝ 6․0 մագնիտուդով։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

📍 Օգոստոսի 24 –ին Արևելյան Թիմոր կղզի-պետության ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսի ջրերում՝ 6․0 մագնիտուդով։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։


ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչություն