Oգոստոսի 27-սեպտեմբերի 2․ Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել
Oգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ՝
📍օգոստոսի 27-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
📍օգոստոսի 28-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Շեքի քաղաքից 47 կմ հարավ-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ,
📍օգոստոսի 28-ին Իրանի Մակու քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,
📍օգոստոսի 30-ին Իրանի Ահար քաղաքից 56 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ,
📍օգոստոսի 31-ին Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի՝ Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
📍սեպտեմբեր 1-ին Իրանի Մարանդ քաղաքից 11 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝
📍 Օգոստոսի 27-ին Ադենի ծոցում՝ Եմենի և Սոմալիի ափերի մոտ՝ 6․0 մագնիտուդով։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
📍 Սեպտեմբերի 2–ին Հարավային Սանդվիչյան կղզիներում՝ 6․2 մագնիտուդով։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչություն