Հոկտեմբերի 1-7․ Հայաստանում 2 բալից բարձր ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել
Հոկտեմբերի 1-7-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ՝
📍 հոկտեմբերի 1-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ,
📍 հոկտեմբերի 5-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 43 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ,
📍հոկտեմբերի 7-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 47 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
📍հոկտեմբերի 7-ին Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Ախալքալաք քաղաքից 36 կմ արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել։
ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչություն