
Հունվարին ուսուցանվել է ավելի քան 1500 մարդ
Հունվարի 21-ից ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունը սկսել է ուսուցման և իրազեկման գործընթացը։
Երևան քաղաքի 2 դպրոցում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում: Ուսուցանվել է 180 աշակերտ, 33 ուսուցիչ և աշխատակից:
Արմավիրի, Արարատի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի 6 դպրոցում ուսուցանվել է 399 աշակերտ, 99 ուսուցիչ և աշխատակից: 3 դպրոցում իրականացվել է նաև ուսումնական տարահանման վարժանք, որոնցից մեկը՝ արտապլանային: Տարահանվել է 731 աշակերտ, 131 ուսուցիչ և աշխատակից:
Ընդհանուր՝ Երևանի և 5 մարզերի 10 հաստատությունից ուսուցման և իրազեկման աշխատանքներին մասնակցել է 1573 անձ։
Թարմացվել են նաև վարչության մասնագետների ստեղծած ուսուցողական գրքույկները։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ