
Հունիսի 12-18․ Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել
Հունիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ հունիսի 15-ին Վրաստան-Հայսատան սահմանային գոտում, Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ՝ հունիսի 13-ին, Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզի Կուրիլսկ քաղաքից 433 կմ հյուսիս-արևելք՝ 6.0 մագնիտուդով: