
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն թվականի հունիսի 25-ին` տեղական ժամանակով ժամը 21:35 (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Լիճք և Երանոս գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
Նույն օրը տեղական ժամանակով ժամը 22:12 (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։12) գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Լիճք, Երանոս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Ծակքար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։