ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Հունիսի 19-25․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում

Հունիսի 19-25-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ հունիսի 23-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ՝

• հունիսի 20-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 8 կմ արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,

• հունիսի 20-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ,

• հունիսի 21-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 7 կմ արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ,

• հունիսի 22-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝

• հունիսի 21-ին Ճապոնիայի Կուշիրո քաղաքից 163 կմ արևելք՝ 6.1 մագնիտուդով,

• հունիսի 24-ին Ֆիլիպինների Մաթի քաղաքից 416 կմ հյուսիս-արևելք՝ 6.2 մագնիտուդով,

• հունիսի 25-ին Միջին Ատլանտյան լեռնաշղթաjի հարավային տարածքում՝ 6.2 մագնիտուդով։


Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: