
Հաղորդագրություն՝ հունիսի 30-ին գրանցված 3 երկրաշարժի մասին
Հունիսի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է՝
1. Տեղական ժամանակով ժամը 01:51 (Գրինվիչի ժամանակով` հունիսի 29-ին, ժամը 21։51), հյուսիսային լայնության 40.19⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ և 2․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
2. Տեղական ժամանակով ժամը 02:25 (Գրինվիչի ժամանակով` հունիսի 29-ին, ժամը 22։25), հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Մարտունի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ և 1․6 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։
3. Տեղական ժամանակով ժամը 12:53 (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 08։53), հյուսիսային լայնության 39.54⁰ և արևելյան երկայնության 44․52⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան-Թուրքիա սահմանային գոտի, Մակու քաղաքից 28 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ և 3․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզում 4 բալ, Վայոց Ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։