
Նոր սարքավորումներ «Վայք» դիտակայանում
Հուլիսի 1-ին ՀՀ ներքին գործերի նախարարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության սեյսմոլոգիայի բաժնի պետ Լևոն Մարտիրոսյանը և կապի համակարգերի և ցանցային կառուցվածքների բաժնի առաջին կարգի մասնագետ Մուշեղ Գևորգյանը գործուղվել են Վայոց ձորի «Վայք» դիտակայան։
Ֆրանսիացի գործընկերոջ՝ Ջերեմի Հրամանի հետ հայ մասնագետները լուծել են իրական ժամանակում դիտակայանում տվյալների ստացման խնդիրը, հին սարքավորումները փոխարինել նորով, փորձարկել «Վայք» սեյսմիկ կայանների փնջի համակարգի աշխատանքը և կատարել ծրագրային թարմացում։
Դիտացանցի արդիականացումը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության առաջնահերթություններից է։ Քայլեր են մշակվում միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ