ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեյսմապաշտպանության թեմայով ուսուցում Օհանավանի մանկապարտեզում

ՀՀ ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները Աշտարակ համայնքի Օհանավանի թիվ 13 «Մակու» մանկապարտեզում էին։

ԲՏԱՎ փորձագետ Սերոբ Դարբինյանը և գլխավոր մասնագետ Անի Արամյանը երեխաներին բաժանեցին գունազարդման համար նախատեսված «Ներկիր ինքդ» պատկերները, որոնք ներկայացնում են երկրաշարժի հետ կապված տարբեր իրավիճակներ։

Վարչության պետի տեղակալ Աիդա Ավետիսյանը մանկավարժներին ներկայացրեց երկրաշարժից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո պաշտպանության վարքականոնները։


Տեսանյութն ու լուսանկարները՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ