
«ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի շնորհավորանքը ծառայության գործունեության 34-ամյակի առթիվ
Հարգելիʹ գործընկերներ, համակարգի վետերաններ,
Շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գործունեության 34-ամյակի կապակցությամբ։
Կարևորելով սեյսմիկ ծառայության դերը բնակչության անվտանգության ապահովման և իրազեկման գործում՝ մենք ավելի ենք պարտավորվում կատարելագործվելու, զարգացնելու մեր կարողություններն ու հմտությունները։
Հուսով եմ` մեր բարեկամական և աշխատանքային համագործակցությունը կծառայի մեր ժողովրդի ու հայրենիքի բարօրությանը։
Գնահատում եմ մեր կարևոր և որակյալ աշխատանքը ու մաղթում մե՜ծ հաջողություններ։
ՍՈՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ