
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի օգոստոսի 31-ին` տեղական ժամանակով ժամը 23:17 (Գրինվիչի ժամանակով` 19։17), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 34.78⁰ և արևելյան երկայնության 70․92⁰ աշխարհագրական կոորդինատներով` Աֆղանստան, Ջալալաբադ քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք 10 կմ խորությամբ 6.0 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
Ըստ РИА Новости լրատվական կայքի՝ երկրաշարժի հետևանքով կա առնվազն 250 զոհ և ավելի քան 500 վիրավոր։