Մշակվում է սեյսմիկ անվտանգության ուղեցույց
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցության շրջանակում կայացավ հերթական աշխատանքային քննարկումը։
Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության և կենտրոնի մասնագետները հստակեցրին դպրոցների համար նախատեսված սեյսմիկ անվտանգության թեմայով ուղեցույցի բովանդակությունը՝ հաշվի առնելով նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին անհատական մոտեցումը։
Ինչպես հայտնի է, 2025-2026 ուսումնական տարին հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի, ինչի տրամաբանությամբ երկու կողմերն ապրիլին կիրականացնեն համատեղ միջոցառում։
ՏԵՍԱՆՅՈՒԹՆ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ