
Օգոստոսի 28-սեպտեմբերի 3․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ՝ Հայաստանում
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 2 երկրաշարժ՝
• օգոստոսի 31-ին Հայաստանում՝ Դիլիջան քաղաքից 8 կմ հարավ՝ 2-3 բալ ուժգնությամբ,
• սեպտեմբերի 2-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել:
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝
• Օգոստոսի 31-ին Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքից 53 կմ հյուսիս-արևելք՝ 6.0 մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 1469 մարդ, 3700 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Կան ավերածություններ:
• Սեպտեմբերի 3-ին Ալեուտյան կղզեխմբի տարածքում՝ 6.0 մագնիտուդով։
Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։