
Սեպտեմբերի 11-17․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ՝ Հայաստանում
Սեպտեմբերի 11-17-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 2 երկրաշարժ՝
• Սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք՝ 2 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում, ինչպես նաև Արմավիրի մարզի Փարաքար և Գեղանիստ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։
• Սեպտեմբերի 16-ին Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում՝ ՀՀ Ջերմուկ քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ՝
• սեպտեմբերի 12-ին Վրաստանում՝ Գուրջաանի քաղաքից 67 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ,
• սեպտեմբերի 13-ին Վրաստանում՝ Նինոծմինդա քաղաքից 17 կմ արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,
• սեպտեմբերի 14-ին Իրանում՝ Սալմաս քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք՝ 5-6 բալ ուժգնությամբ,
• սեպտեմբերի 14-ին Իրանում՝ Սալմաս քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք՝ 5 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝
• Սեպտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության Կամչատկայի մարզի Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 102 կմ հարավ-արևելք՝ 7.4 մագնիտուդով: Երկրաշարժին հետևել են 5 և ավելի մագնիտուդով 8 երկրաշարժ, որոնցից մեկն ունեցել է 6.0 մագնիտուդ:
• Սեպտեմբերի 16-ին Պապուա Նոր Գվինեայի Արավա քաղաքից 216 կմ հյուսիս-արևմուտք՝ 6.0 մագնիտուդով։
Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։