ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեպտեմբերի 18-24․ Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Սեպտեմբերի 18-24-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ սեպտեմբերի 22-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 21 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝

• Սեպտեմբերի 18-ին Ինդոնեզիայի Նաբիրե քաղաքից 17 կմ հարավ-արևելք՝ 6.1 մագնիտուդով։

• Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության Կամչատկայի մարզի Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 126 կմ հյուսիս-արևելք՝ 7.8 մագնիտուդով: Երկրաշարժին հետևել են 5 և ավելի մագնիտուդով 43 երկրաշարժ:

• Սեպտեմբերի 24-ին Վենեսուելայի Վալերա քաղաքից 61 կմ հյուսիս-արևմուտք՝ 6.2 մագնիտուդով:


Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։