Դեկտեմբերին ուսուցանվել է գրեթե 7000 մարդ
ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն ամփոփում է դեկտեմբեր ամիսը։
Երևան քաղաքի 1 դպրոցում, 1 բարձրագույն ուսումնական հաստատությունում և 1 բժշկական կենտրոնում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում: Ուսուցանվել է 53 աշակերտ, 30 ուսուցիչ և աշխատակից, 65 ուսանող, 5 դասախոս և աշխատակից, բուժկենտրոնի 50 աշխատակից, ընդհանուր՝ 203 անձ:
5 դպրոցում և 1 օբյեկտում իրականացվել է տարահանման վարժանք: Տարահանվել է 2707 աշակերտ, 265 ուսուցիչ և աշխատակից, իսկ օբյեկտից՝ 25 աշխատակից, ընդհանուր՝ 2997 անձ:
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղ. Աղայանի անվան համար 63 հիմնական դպրոցում կազմակերպվել է սպորտային և շարժական խաղ-մրցույթ։ Մասնակցել է 18 աշակերտ, 12 ուսուցիչ և 55 հանդիսատես, ընդհանուր՝ 85 անձ։
Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի 20 դպրոցում, 1 քոլեջում, 2 համայնքապետարանում, 1 համայնքի վարչական գրասենյակում, 1 մարզպետարանում և 1 հիմնարկում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում: Ուսուցանվել է ընդհանուր 1758 անձ:
Շիրակի և Լոռու մարզերի 8 դպրոցում և 1 քոլեջում տարահանման վարժանքին ներկա է եղել 1554 աշակերտ և ուսանող, 239 ուսուցիչ, դասախոս և աշխատակից, ընդհանուր՝ 1793 անձ:
Ամփոփելով՝ Երևանի և մարզերի 49
օբյեկտից ուսուցման և իրազեկման աշխատանքներին մասնակցել է 6965 անձ:
Բացի այդ՝ Երևան քաղաքի Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններից 3, Կոտայքի մարզից 1 և Արարատի մարզից 1 դպրոցի աշակերտների և աշխատակիցների այց է իրականացվել Գառնիի երկրաֆիզիկական դիտարան։ Մասնակցել է 129 անձ:
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ