ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեպտեմբերի 25 -հոկտեմբերի 1․ Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ՝

• Սեպտեմբերի 25-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,

• Սեպտեմբերի 26-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 17 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ,

• Սեպտեմբերի 27-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 46 կմ արևմուտք՝ 5 բալ ուժգնությամբ,

• Սեպտեմբերի 30-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Ղազախ քաղաքից 41 կմ հյուսիս՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝

• Սեպտեմբերի 25-ին Վենեսուելայի Վալերա քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք՝ 6.3 մագնիտուդով,

• Սեպտեմբերի 30-ին Ֆիլիպինների Սեբու նահանգի Բոգո քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք՝ 6.9 մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 72 մարդ, առնվազն 294 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Կան ավերածություններ:

• Սեպտեբերի 30-ին Ինդոնեզիայի Սիթուբոնդո քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք՝ 6.0 մագնիտուդով։


Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։