
Սեմինար-քննարկում Մեղրիի համայնքապետարանում
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հարավային տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ՝ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում անցկացվել է սեմինար-քննարկում։
Անդրադարձ է կատարվել՝
📍սեյսմիկ ռիսկի նվազեցման,
📍աղետների ռիսկի կառավարման,
📍շենք-շինությունների սեյսմակայունության որակավորման,
📍սեյսմակայուն շինարարական նորմերի պահպանման,
📍սեյսմիկ պաշտպանության ոլորտում բնակչության տարբեր շերտերի իրազեկման հարցերին։
Սեմինարին մասնակցել են համայնքապետի տեղակալն ու աշխատակիցները։