
Սեյսմապաշտպանության թեմայով ուսուցում Երևանի N 150 հիմնական դպրոցում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցների հերթական այցը Երևանի Ֆ․ Նանսենի անվան N 150 հիմնական դպրոցում էր։
Ուսուցչական և աշակերտական անձնակազմի հետ անցկացվեց սեյսմիկ անվտանգության թեմայով դասախոսություն և քննարկում։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում դպրոցում տարահանման վարժանք և սպորտային ու շարժական խաղ-վիկտորինա իրականացնելու վերաբերյալ։
Դասախոսեցին ԲՏԱՎ պետի տեղակալ Աիդա Ավետիսյանը, ուսումնական բաժնի պետ Գոհար Արամյանը և գլխավոր մասնագետ Հայկանուշ Եսայանը։
Տեսանյութն ու լուսանկարները՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ