
Սեպտեմբերին ուսուցանվել է գրեթե 5800 անձ
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն ամփոփում է սեպտեմբերին իրականացրած միջոցառումները։
Երևան քաղաքի 5 դպրոցում սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցմանը մասնակցել է 438 աշակերտ, 36 ուսուցիչ և աշխատակից:
3 դպրոցում կայացած տարահանման վարժանքին ներկա է եղել 2139 աշակերտ, 192 ուսուցիչ և աշխատակից:
1 դպրոցում ավարտվել է սպորտային և շարժական խաղ-վիկտորինայի առաջին՝ տեղեկատվական փուլն ուսուցիչների մասնակցությամբ։
Գառնիի երկրաֆիզիկական դիտարան է այցելել 1 դպրոցից 20 աշակերտ և 2 ուսուցիչ:
Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 26 դպրոցում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում: Ուսուցանվել է 1609 աշակերտ, 417 ուսուցիչ և աշխատակից: 3 դպրոցում, 1 նախակրթարանում և 1 քոլեջում տարահանման վարժանքին է մասնակցել 14 սան, 5 դաստիարակ/աշխատակից, 614 աշակերտ, 111 ուսուցիչ/ աշխատակից, 126 ուսանող, 44 դասախոս/աշխատակից:
Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի համար կազմակերպվել է սեմինար-քննարկում սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ։ Մասնակցել է 23 անձ։
Ամփոփելով՝ ուսուցման և իրազեկման աշխատանքներին Երևանի և ՀՀ մարզերի 42 հաստատությունից մասնակցել է 5796 անձ: