ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Հոկտեմբերի 2-8. 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ` Հայաստանում

Հոկտեմբերի 2-8-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ հոկտեմբերի 8-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 17 կմ արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ՝ հոկտեմբերի 3-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 43 կմ հարավ-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝

📍Հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Կամչատկայի մարզի Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 160 կմ հարավ-արևելք` 6.0 մագնիտուդով:

📍Հոկտեմբերի 4-ին Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Իվակի քաղաքից 70 կմ հյուսիս-արևելք՝ 6.0 մագնիտուդով։

📍 Հոկտեմբերի 7-ին Պապուա Նոր Գվինեայի Պորտ Մորսբի մայրաքաղաքից 309 կմ հյուսիս-արևմուտք՝ 6.6 մագնիտուդով:

Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:


Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։