ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Հոկտեմբերի 9-15․ Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Հոկտեմբերի 9-15-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ՝

📍 Հոկտեմբերի 8-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 35 կմ հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ,

📍 Հոկտեմբերի 9-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 34 կմ արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ,

📍 Հոկտեմբերի 11-ին Վրաստանում՝ Թբիլիսի քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 6 երկրաշարժ՝

📍 Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության Կամչատկայի մարզի Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 159 կմ հարավ՝ 6.1 մագնիտուդով։

📍 Հոկտեմբերի 10-ին Ֆիլիպիններում՝ Մատի քաղաքից 67 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 7.4 մագնիտուդով: Երկրաշարժին հետևել են 5 և ավելի մագնիտուդով 13 երկրաշարժ, որոնցից երկուսն ունեցել են 6.9 և 6.1 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 72 մարդ, կան վիրավորներ:

📍 Հոկտեմբերի 10-ին Պապուա Նոր Գվինեայի Լորենգաու քաղաքից 134 կմ հարավ-արևելք և Դրեյքի նեղուցի տարածքում՝ համապատասխանաբար 6.3 և 7.6 մագնիտուդով։


Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։