
Սպորտային և շարժական խաղ-վիկտորինա Երևանի N 18 հիմնական դպրոցում
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող վարչության մասնագետներն իրականացրին սեյսմապաշտպանության թեմայով սպորտային և շարժական խաղ-վիկտորինա Երևանի Մուրացանի անվան N 18 հիմնական դպրոցում։
Խաղ-վիկտորինան ուղղված է երեխաների արագաշարժության, կողմնորոշման հմտությունների, փոխօգնության գիտակցման և թիմային աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Միջոցառումը գնահատեցին և պատվոգրեր հանձնեցին ԲՏԱՎ վարչության պետի տեղակալ Աիդա Ավետիսյանը, մեթոդական բաժնի պետ Լիլիթ Ստեփանյանը, գլխավոր մասնագետները Հայկանուշ Եսայանը և Անի Արամյանը։