Հոկտեմբերի 16-22. 2 և ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ՝ Հայաստանում
Հոկտեմբերի 16-22-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ հոկտեմբերի 21-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ՝
📍hոկտեմբերի 16-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 27 կմ հարավ-արևմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ,
📍hոկտեմբերի 17-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ,
📍hոկտեմբերի 19-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
📍hոկտեմբերի 21-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 60 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ, բոլորը՝ հոկտեմբերի 16-ին՝
📍Դրեյքի նեղուցի տարածքում և Ինդոնեզիաի Ջայապուրա քաղաքից 206 կմ դեպի արևմուտք՝ համապատասխանաբար 6.3 և 6.5 մագնիտուդով,
📍Ֆիլիպիններում՝ Բուտուան քաղաքից 105 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 6.1 մագնիտուդով։
Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։