Խաղ-վիկտորինա՝ Հովհաննես Թումանյանի անվան N 32 հիմնական դպրոցում
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության նախաձեռնությամբ՝ Երևանի Հ․ Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոցում անցկացվեց «Պատրաստ եղիր դիմակայելու աղետին» խորագրով խաղ-վիկտորինա։
Թիմերի կազմում մասնակցում էր 20 աշակերտ։ Խաղը գնահատեցին ԲՏԱՎ փորձագետ Սերոբ Դարբինյանը, բաժնի պետեր Լիլիթ Ստեփանյանն ու Գոհար Արամյանը, գլխավոր մասնագետ Ֆլորա Մահտեսյանը։
Խաղ-վիկտորինայի նպատակն է՝
📍ամրապնդել աշխարհագրության, երկրաշարժերի ծագումնաբանության և սեյսմիկ անվտանգության վերաբերյալ աշակերտների գիտելիքները,
📍զարգացնել թիմային գիտակցություն, փոխօգնության պատրաստակամություն։