ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Ամփոփվեցին Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցին նվիրված ուսուցողական աշխատանքները

ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը», կարևորելով Սպիտակի ավերիչ երկրաշարժից քաղված դասերի հանրահռչակումը, մեկ ամիս շարունակ Երևանում և հանրապետության բոլոր մարզերում իրականացրել է՝


- սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում,

ուսուցողական ֆիլմի դիտում,

սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով ուսուցում-քննարկումներ, 

- ուսումնական տարահանման վարժանքներ։


ՆԳՆ նախաձեռնությամբ Շիրակի մարզպետարանում անցկացվել է «Դիմակայունության բարձրացում` հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» խորագրով աշխատաժողով, որի ժամանակ զեկույցներով հանդես է եկել նաև ՍՊՏԾ ղեկավար կազմը։


Ընդհանուր առմամբ՝ Երևան քաղաքի և մարզերի 6 դպրոցում, 1 քոլեջում, 2 համալսարանում ՍՊՏԾ բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության իրականացրած միջոցառումներին մասնակցել է 1532 աշակերտ և ուսանող, 194 ուսուցիչ, դասախոս և աշխատակից:


1 վարչական շրջանում և 2 համայնքապետարանում սեմինար-քննարկմանը ներկա է եղել 134 աշխատակից: Տեսագործնական ուսուցման և իրազեկման աշխատանքներին մասնակցել է ընդհանուր 1860 անձ:


ՍՊՏԾ հարավային տարածաշրջանային կենտրոնը դասընթացներ է կազմակերպել Կապան համայնքի Արծվանիկի միջնակարգ, Մեղրի համայնքի Մեղրիի թիվ 2 միջնակարգ և Կարճևանի հիմնական, Գորիս համայնքի Բարձրավանի և Որոտանի միջնակարգ դպրոցներում: Կենտրոնական կայան են այցելել Ձորք թաղամասի «Ակումբ-գրադարանի» աշխատակիցները, ծնողներն ու երեխաները: 

 

ՍՊՏԾ հյուսիսային տարածաշրջանային կենտրոնը Շիրակի և Լոռու մարզերի 10 դպրոցում իրականացրել է սեյսմապաշտպանության թեմատիկայով զեկուցումներ և տարահանման վարժանքներ։

Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցում կազմակերպվել է խաղ-վիկտորինա՝ «Պատրաստ եղիր դիմակայել երկրաշարժին» խորագրով, իսկ Գյումրու Հ Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջում՝ ուսուցում  և տարահանման վարժանք։

Արթիկի համայնքապետարանում կենտրոնի գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը ներկայացրել  է «1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը և դրա դերը ՀՀ սեյսմիկ անվտանգության ապահովման գործում» խորագրով զեկույց, իսկ բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի մասնագետները խոսել են տարբեր խմբերի հետ իրականացրած աշխատանքներից։

4 օբյեկտի տասնյակ աշխատակիցներ շրջայց են կատարել կենտրոնական կայանում։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ