Հոկտեմբերի 30-նոյեմբերի 5. 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ` Հայաստանում
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ նոյեմբերի 2-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ՝ նոյեմբերի 5-ին Վրաստանում՝ Թելավի քաղաքից 31 կմ արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ՝
📍Նոյեմբերի 2-ին Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքից 40 կմ արևելք` 6.3 մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, առնվազն 850 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Կան ավերածություններ:
📍Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Կամչատկայի մարզի Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 135 կմ հարավ-արևելք՝ 6.1 մագնիտուդով:
📍 Նոյեմբերի 4-ին Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 126 կմ և 131 կմ դեպի հարավ-արևելք՝ 6.0 մագնիտուդով։