Նոյեմբերի 6-12. Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել
Նոյեմբերի 6-12-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ՝
📍նոյեմբերի 6-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
📍նոյեմբերի 7-ին Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 43 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ,
📍նոյեմբերի 8-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ,
📍նոյեմբերի 8-ին Իրանում՝ Թասուջ քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
📍նոյեմբերի 9-ին Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Նոյեմբերի 9-ին 6.8 և 6.4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Ճապոնիայի Իվատե պրեֆեկտուրայի Միյակո քաղաքից համապատաս¬խանաբար 119 կմ և 114 կմ արևելք: Հաջորդ օրը 6.0 մագնիտուդով ևս մեկ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Միյակո քաղաքից 122 կմ արևելք:
Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։