Արդիականացվելու է ազգային սեյսմիկ դիտացանցը
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի գլխավորությամբ անցկացվեց աշխատանքային քննարկում։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում հաջորդ տարի նախատեսվում են ազգային սեյսմիկ դիտացանցի արդիականացման աշխատանքներ։ Տեղադրվելու է 9 ռադոնաչափական, 2 մագնիսաչափական և 2 գրունտի ուժեղ շարժումների գրանցման կայան։
Տեսանյութն ու լուսանկարները՝ Անի Անտոնյանի