Նոյեմբերի 13-19. 2 և ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ` Հայաստանում
Նոյեմբերի 13-19-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ նոյեմբերի 15-ին Հայաստանում՝ Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելք՝ 1-2 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ՝ նոյեմբերի 18-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 24 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:
Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։