ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 3․ Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍դեկտեմբերի 2-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 2 կմ արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ,

📍դեկտեմբերի 3-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 43 կմ հյուսիս-արևմուտք՝ 5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍նոյեմբերի 27-ին Ինդոնեզիայի Սինաբանգ քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 6.4 մագնիտուդով և Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուսիսարևմտյան մասում՝ Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք՝ 6.0 մագնիտուդով։

Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:


Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։