ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Նոյեմբերին ուսուցանվել է ավելի քան 10 000 անձ

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունը նոյեմբերին իրականացրել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Երևան քաղաքի


📍 4 դպրոցում՝ սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում: Մասնակցել է 342 աշակերտ, 62 ուսուցիչ և աշխատակից․

📍 5 դպրոցում՝ ուսումնական տարահանման վարժանք, որին մասնակցել է 2342 աշակերտ, 230 ուսուցիչ և աշխատակից․

📍 1 դպրոցում՝ «Սպորտային և շարժական» խաղ-վիկտորինա՝ 45 աշակերտի, 14 ուսուցչի/աշխատակցի, 7 ծնողի և 95 աջակցի մասնակցությամբ․

📍Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համար՝ սեմինար-քննարկում: Մասնակցել է 80 աշխատակից:

Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 27 դպրոցում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում: Ուսուցանվել է 1713 աշակերտ, 326 ուսուցիչ և աշխատակից:

10 դպրոցում և 1 քոլեջում կազմակերպվել է ուսումնական տարահանման վարժանք։ Տարահանվել է 3940 աշակերտ, 553 ուսուցիչ և աշխատակից:

Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի 5 աշխատակից մասնակցել է «Սեյսմապաշտպանություն» թեմայով սեմինար-քննարկմանը, իսկ Սիսիանի մանկավարժահոգեբանական կենտրոնի 28 աշխատակցի մասնակցությամբ իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում:

Գառնիի երկրաֆիզիկական դիտարան և Հյուսիսային տարածաշրջանային կենտրոն շրջայց կազմակերպվել է 13 ուսումնական հաստատությունից։

Ընդհանուր՝ նոյեմբերին Երևանի և ՀՀ մարզերի 64 հաստատությունից ուսուցման և իրազեկման աշխատանքներին մասնակցել է 10 038 անձ: