ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեմինար-քննարկում Տնտեսագիտական համալսարանի անձնակազմի հետ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հրավերով՝ Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետներն անցկացրին սեմինար-քննարկում առաջին կուրսի ուսանողների և դասախոսների հետ։

ԲՏԱՎ ուսումնական բաժնի պետ Գոհար Արամյանն ու գլխավոր մասնագետ Ֆլորա Մահտեսյանը ներկայացրին երկրաշարժը՝ որպես բնական երևույթ, երկրաշարժի պարամետրերը, Սպիտակի երկրաշարժից քաղված դասերը։

Կարևորվեց հատկապես սեյսմապաշտպանության վարքականոնների իմացությունը բնակչության պատրաստվածության և պաշտպանվածության հարցում: